փակել փակել

Ես պուճուր եմ

Խոսք: Հրաչյա Հովհաննիսյան
Երաժշտություն: Հայկական ժողովրդական
Մաշիկ ունեմ ծիրանի, ախ, յարո ջան, ես պուճուր եմ,
Մատիս ոսկե մատանի, ախ, յարոջան, ես պուճուր եմ,
Թե սիրտս սիրել ուզեց, ես պուճուր եմ, վարդի ջուր եմ,
Էլ ախպերն ի՞նչ պիտ անի, ես պուճուր եմ, ոսկեջուր եմ։

Գոգնոց ունեմ ղումաշի, ախ, յարո ջան, ես պուճուր եմ,
Հաց կթխեմ լավաշի, ախ յարոջան, ես պուճուր եմ,
Ով ինձ տեսնի ցերեկ, ես պուճուր եմ, վարդի ջուր եմ,
Գիշերը ախ կքաշի, ես պուճուր եմ, ոսկեջուր եմ։

Աչքերս ծովի նման, ախ, յարո ջան, ես պուճուր եմ,
Մանուշակ մովի նման, ախ, յարո ջան, ես պուճուր եմ,
Յարիս դեքին հով կանի, ես պուճուր եմ, վարդի ջուր եմ,
Սարի զովի նման, ես պուճուր եմ, ոսկե ջուր եմ։

Ծաղիկ եմ ղոցը վրան, ախ, յարո ջան, ես պուճուր եմ,
Ատլասե քողը վրան, յարո ջան, ես պուճուր եմ,
Իմ սիրած տղի համար, ես պուճուր եմ, վարդի ջուր եմ,
Գոհար եմ` շողը վրան, ես պուճուր եմ, ոսկեջուր եմ։