փակել փակել

Արազն եկավ

Խոսք: Հ․ Հովհաննիսյան
Երաժշտություն:
Արազն եկավ լափին տալով,
Ժեռ քարերին, ափին տալով,
Որտե՞ղ թաղեմ ես իմ դարդը,
Չոր գլուխս տափին տալով։

Ա՜յ իմ Արազ, ջուրդ վարար,
Սիրուն յարիս յարաբ տեսա՞ր,
Ես չհասա իմ մուրազին,
Արա՛զ, յարաբ կարոտս առա՞ր։

Ամպերն ընկան Մասիս սարին,
Կարոտ մնացի ես իմ յարին,
Աստված սիրես, էրված սրտիս
Ջուղաբ բերես եկող տարին։

Գիշերն անքուն գիր կգրեմ,
Արտասուքս գետ կշինեմ,
Արա՛զ, ծեգը ջրիդ չառած,
Իմ սև դարդը քեզ կբերեմ։

Կասես՝ շողքը քարին ընկավ,
Կրակն իմ սրտին ընկավ,
Կամար ունքից, թուխ աչքերից
Ցավն իմ ջիվան ջանիս ընկավ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)