փակել փակել

Այնպես նազիկ

Խոսք: Վահան Տերյան
Երաժշտություն: Ա․ Տեր-Ղևոնդյան
Այնպե՜ս նազիկ, այնպե՜ս թեթև,
Այնպե՜ս օրոր քայլում ես դու,
Ոսկելուսին, օ՜, արեգա՛կ,
Այնպե՜ս բոսոր փայլում ես դու։

Դու վիթ ահոտ, դու խաբուսիկ,
Այնպե՜ս անուշ նայում ես դու,
Եվ այնպե՜ս տոթ, այնպե՜ս փափուկ,
Այնպե՜ս քնքուշ փայլում ես դու։

Նայվածքդ տեգ, ժպիտդ նետ։
Օ՜, խնայի՛ր, փայլում ես դու,
Ինքդ արեգ, սերդ աղետ,
Օ՜, մի՛ նայիր, դյութում ես դու։

Աշխարհն ամեն քո ոտքիդ տակ,
Արևի պես տիրում ես դու,
Օ՜, հրեղե՛ն, չա՛ր արեգակ,
Ում որ նայում, այրում ես դու։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)