փակել փակել

Պատկիրքըդ ղալամով քաշած թահրըդ ռանգէռանգ իս անում

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Պատկիրքըդ՝ ղալամով քաշած, թահրըդ ռանգէռանգ իս անում․
Էրեսիդ խալըն ծածկում է՝ մազիրըդ խափանգ իս անում․
Բացվիլ իս կարմիր վարդի պէս, բըլբուլի հիդ հանգ իս անում․
Ակռէքըդ՝ օսկումըն շարած, պըռօշըդ մահանգ իս անում։

Էրեսըդ նուր լուսնի նըման քանի կ՚էհայ, կու բոլըրվի,
Դաստամազըդ նամ չի ուզի՝ առանց հուսիլ կու օլըրվի,
Էնդու համա քու տեսնողըն իր ճանփէմէն կու մոլըրվի․
Յիփ մըտնում իս մէջլիսումըն, շանգ, շուխի, շաբանգ իս անում։

Էրեսըդ տեսնելու գուքան քաղաք քաղքով, գիղ՝ գիղի պէս․
Միռնողըն քիզմէն կու առնէ անմահական դիղ՝ դիղի պէս․
Յիփ տիղէմէդ ժաժ իս գալի, շըխշըխկում իս ջիղջիղի պէս․
Ի՞նչ կ՚օնիս սանթուր-քամանչէն՝ զուգսըդ չօնգուր-չանգ իս անում։

Ծուցիդ մէջըն վարդ, մանուշակ, սընբուլ ու սուսան իս շինի․
Քու տէրըն բաղըն ի՞նչ կ՚օնէ՝ քու հուտըն ռեհան իս շինի․
Քամին մէջըն անց է կէնում՝ մազիրըդ ելքան իս շինի․
Աշխարհքըն՝ ծով, դուն մէջըն՝ նաւ, ման իս գալի, լանգ իս անում։

Տասնէմէդ մէկըն չին ասի, թէգուզ աշխարհըս քիզ գովին,
Նովա՛փար, ծա՛ղիկ ծովային, մանո՛ւշակ՝ բաց արած հովին․
Բաս քու էշխին վո՞ւնց դիմանամ, ջուրըն տա՛նէ Սայաթ-Նովին․
Թէ տեսնողըդ մէկ էլ տեսաւ՝ դիվանա, դաբանգ իս անում։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)