փակել փակել

Խըմեցուր ձեռիդ թասէմէն

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Խըմե՛ցուր ձեռիդ թասէմէն,
Ջո՛ւր իմ ասում, / տուր քասէմէն/․
/Մըն/ացի սըկու մասէմէն․
Ա՛չքի լուս, ջո՛ւր իմ ասի,
/Հուր չիմ ասի, հուր/ չիմ ասի,
Թուր չիմ /ասի/, տո՛ւր չիմ ասի։

Գօ՛զալ, Աստուաձ քիզի լաւ տայ,
Չուզողի աչքիրուն ցաւ տայ․
Անգալի խօսքին մի՛ ավտայ․
Ա՛չքի լուս, /զ/ուր իմ ասի,
/Ս/ուր չիմ ասի, սուր չիմ ասի․
Զու/ր/ իմ ասի, սուր չիմ ասի։

Ով քիզի այան մըտիկ տայ,
Աբէլին Կայան մըտիկ տայ․
Ինչ աչք քիզ խայան մըտիկ տայ,
Ջանո՛ւմ եար, կո՛ւր իմ ասի․
Նուր չիմ ասի, նու/ր չիմ ասի/,
/Կուր իմ ասի, նուր չիմ ասի/։

Ովոր ինձ շինից դիվանա՝
Սուրբ Կարապիտէն խիվանայ․
Վադի էրեսըն սիվանայ․
Ա՛չքի լուս, մո՛ւր իմ ասի,
Չուռ չիմ ասի /չուռ չիմ ասի,
Մուր իմ ասի, չուռ չիմ ասի/։

Էշխէմէդ խըմած, մաստ էկած,
Գըլուխըս մահին ռաստ էկած․
Սայաթ-Նովէն իմ՝ տիսդ էկած․
Ա՛չքի լուս, ու՞ր իմ ասի,
Սուր չիմ ասի, սուր չիմ ասի,
Տուր չիմ ասի, / սուր չիմ ասի/։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)