փակել փակել

Երբ աչքդ ժպտում է

Խոսք: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Երաժշտություն: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Լուսինը նորել է, եկ, ես էլ նորանամ,
Մի ոսկե թաս առնեմ, գարնան պես լիանամ,
Մեր ուխտը մեր սրտում, մուրազով կմնամ,
Դու մի շող արևի, շողշողա, ջերմանամ:
Երբ աչքդ ժպտում է,
Ձորերն իմ ցնծում են,
Էս նորեկ տարվա պես
Խնդում ու թնդում են:

Եղեգան ծուխ կելնի հազար մի երդիկից,
Քեզ կանչող տաղ կելնի սիրահույզ իմ սրտից,
Սիրտս եմ վառել, յա՛ր, ջահ արել ճամփեքիդ,
Հրեշտակ իմ կյանքի, իջել ես երկնքից:

Ինչքան էլ հեռանաս, հուր շող ես արևի,
Խաղերով կվառես սիրահար սրտերին,
Գուսանի քամանչան, գուսանի նուրբ լարը,
Քո սիրուց կհնչեն, ձայնն առած աստղերի: