փակել փակել

Սիրո երգ

Խոսք: Սարմեն (Արմենակ Սարգսյան)
Երաժշտություն: Հայկական ժողովրդական
Աշխարհում սիրել եմ քեզ,
Իմ անգի՛ն, իմ լուսերե՛ս,
Մինչև ե՞րբ, ա՜խ, մինչև ե՞րբ
Իմ սիրտը պիտի վառես։

	Դո՛ւ ես իմ սերն անմար,
	Ապրում եմ ես քեզ համար.
	Հազար տարի կսպասեմ,
	Միայն թե գաս, անո՛ւշ յար։

Մեր ձեռքից կանցնեն-կերթան
Օրերը ջահելության,
Սեր անենք, անգի՛ն ընկեր,
Ժամն է մեր ուրախության։

	Դո՛ւ ես իմ սերն անմար,
	Ապրում եմ ես քեզ համար.
	Հազար տարի կսպասեմ,
	Միայն թե գաս, անո՛ւշ յար։

Լեյլիի սիրո նման
Իմ սերն է կրակ վառման.
Առանց սեր, դատարկ սրտով
Չեմ ապրի ոչ մի վայրկյան։

	Դո՛ւ ես իմ սերն անմար,
	Ապրում եմ ես քեզ համար.
	Հազար տարի կսպասեմ,
	Միայն թե գաս, անո՛ւշ յար։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)