փակել փակել

Մրրկապատ դառն աշխարհը ․․․

Խոսք: Շահրիզցի-Հակոբ
Երաժշտություն: Շահրիզցի-Հակոբ
Մրրկապատ դառն աշխարհը
Ո՞ւմ ա մացե, քեզ էլ մնա,
Արի ու խոսա արդարը,
Ո՞ւմ ա մացե, քեզ էլ մնա։

Ո՞վ ա մացե իրա գահին,
Ցավ չի ճաշակել աշխարհին,
Չմնաց Սողոմոն արքային,
Ո՞մ ա մացե, քեզ էլ մնա։

Թե քեզ ունիս մի նպատակ,
Պաշտպանի՛ր ամեն ժամանակ,
Բախտս, ինչու ես հակառակ,
Ո՞ւմ ա մացե, քեզ էլ մնա։

Դու արի լեր խոնարհաբար,
Քեզ գտիր ուղիղ ճանապարհ,
Շահրիզեցի՛-Հակոբ, էս աշխարհը
Ո՞մ ա մացե, քեզ էլ մնա։
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)