փակել փակել

Հընդու քաղաքէմէն հանած ջավահիր լալ արմանալու

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Հընդու քաղաքէմէն հանած ջավա՛հիր, լա՛լ արմանալու,
Ինչի դիբչիս, նա՛ղաշ կ՚օնիս, օսկէ փա՛րգալ արմանալու,
Ամէն մարդ չի կանայ ճանգի շահով շըքար արմանալու․
Մարդ հիդըդ չի կանայ խօսի, Ռօստօմի-Զա՛լ արմանալու։

Շիմշատի ծառ՝ բըհամ էկած, շէնքըդ տաշիլըն ի՞նչ կ՚օնէ․
Էրանի է քու տիրուջըն․ եադին եաշիլըն ի՞նչ կ՚օնէ․
Էրեսըդ խաս ա՝ մուրասա․ ղալամ քաշիլըն ի՞նչ կ՚օնէ․
Կա՛րմիր ու կանա՛նչ ու ճերմա՛կ, սարի՛սար, ա՛լ արմանալու։

Դուն հիշտ ղիմիշ անիլու չիս, ճըրագ վառած, դըժար ճարած․
Ովոր էրեսըդ կու տեսնէ, խիլքըն կու դառնայ շըվարած․
Անգին եաղութ, անգին ալմաս՝ բոլորքըդ ջավահիր շարած,
Սկանդարի-Զուլղարի թուղած ջընաղ հէ՛քալ արմանալու։

Համաշա սէյրան իս անում, վարդ ու մանուշակ քաղում իս,
Շո՛ւշա, բըրօլէ գուլա՛բդան՝ բերնէդ վարդաջուր մաղում իս,
Թագաւուրի թաջի ջի՛ղա, օսկէ թիլըդ շաղմաղում իս․
Վուրսնուրդի ձեռնէմէն փախած ջէ՛յրան, մա՛րալ արմանալու։

Եա՛ր, քիզանից հիռանալըս միռնիլուս վըրայ դըժար ա․
Էշխէմէդ Մէջլում իմ դառի․ ի՞նչպէս անիմ ինձի չարա․
Աւելի չէ, Սայաթ-Նովէն քիզի ծառայ ու նօքար ա․
Նըրանից ձեռըդ քաշիլըն՝ շատ ա էդ ա՛լ արմանալու։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)