փակել փակել

Կուզեմ լինես

Խոսք: Լ․ Պետրոսյան
Երաժշտություն: Գ․ Խուրշուդյան
Կուզեմ լինես սարի ծաղիկ,
Մեր դաշտերում միայն ծաղկես,
Կուզեմ լինես սիրուն թռչնիկ,
Մեր պարտեզում միայն ճախրես։
	Լինես միշտ սրտիս մոտիկ, յա՛ր,
	Լինես իմ այգու թռչնիկ, յա՛ր,
	Ու անուշ երգես ինձ համար։

Քո շող պատկերը տեսնելով,
Անհուն սիրով քեզ սիրեցի,
Անուշ ձայնիկդ լսելով,
Հմայվեցի ու գերվեցի։
	Թե որ կուզես՝ սի՛րտս էլ առ,
	Մի՛ տանջիր ինձ դու չարաչար,
	Օր ու գիշեր չունեմ դադար։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)