փակել փակել

Գուզիմ ումբրըս հենց անցկացնիմ օրըս մունաթ չըքաշէ

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Գ’ուզիմ ումբրըս հենց անցկացնիմ՝ օրըս մունաթ չըքաշէ․
Թէգուզ հազար դարդ ունենամ՝ դարըս մունաթ չըքաշէ․
Ղաստ անիմ, բարու հանդիբիմ՝ չարըս մունաթ չըքաշէ․
Գըլուխըս չարէն ռադ անիմ՝ սարըս մունաթ չըքաշէ․
Էրեսըս հայալու պահիմ՝ արըս մունաթ չըքաշէ։

Հիռու տիղացէն գալիս իմ՝ խիլքի զարար շահ իմ բերի․
Հուջրէս լիքն է անգին լալով, ջավահիրչուն ահ իմ բերի․
Հընդու միջէմէն դուս էկած ղիմէթով մաթահ իմ բերի․
Տեսնողըն թահրըն չի գիդի՝ մէ հեստի քարգահ իմ բերի․
Հէստի տիղ դուքան բաց անիմ՝ զարըս մունաթ չըքաշէ։

Մէ բիռըս փռանգի ատլաս է, տալիս է շովղ ու շափաղաթ․
Մէ բիռըն՝ զար-ղալամքարի, տիղ ունէ վունցոր մագաղաթ․
Մէ բիռըս Չինումաչինն կու առնէ թամամ, փարաղաթ․
Մէ բիռըն ենգիդունիա է, մէ բիռըն՝ փարչայի խալաթ․
Վո՛ւնց ձիվիլ գ’ուզէ, վո՛ւնց կըտրիլ՝ կարըս մունաթ չըքաշէ։

Մէ բիռըն՝ ղըրմըզ ու զափռանգ, մէ բիռըն էլ զանջափիլ ա,
Մէ քանի բիռըս՝ դարիչին, մէ բիռըն էլ ղարանփիլ ա,
Բերնիրըն վըրայ չէ գալիս, հակնիրըս է սիլա-սիլա․
Անտակ ծովի միջէն հանած ակնիր ունիմ՝ լալ ու թիլա․
Մարգարիտըս շադա-շադա՝ շարըս մունաթ չըքաշե։

Շատ մարդ էստունք կու իմանայ, կ’օսե․«Հալբաթ սա զանգին ա»․
Չին գիդի, թէ ուշք ու միտքըս հազար մէ բաբաթ հանգին ա,
Մարիփաթով քաղցըր լիզուն դիփունի վըրայ անգին ա․
Սայաթ-Նովէն էնդուր գուլայ՝ գըլուխըն մահու ճանգին ա․
Աստուաձ սիրողն ինձ ազատէ՝ եարըս մունաթ չըքաշէ։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)