փակել փակել

Իմ զմրուխտ Սևան

Խոսք: Վ․ Հարությունյան
Երաժշտություն: Էդ․ Աբրահամյան
Քեղ եմ բերել սիրտս պապակ
	կարոտով վառման,
Դու միշտ հստակ,
Միշտ կապուտակ,
	Իմ զմրուխտ Սևան։

Դու մերթ խաղաղ, մերթ փոթորկուն՝
Հայ մարդու նման,
Դու ջինջ պատկերը մեր հոգու,
Բարձրիկ, բարձրիկ իմ Սևան,
Քեզ եմ սիրում, քեզ եմ երգում,
Քաղցրիկ, քաղցրիկ իմ Սևան։

Կյանք ես տալիս արտ ու այգուն,
	դաշտերին բերրի,
Լույս ես տանում
Ամեն մի տուն
	Հայրենի երկրի։

Դու մերթ խաղաղ, մերթ փոթորկուն՝
Հայ մարդու նման,
Դու ջինջ պատկերը մեր հոգու,
Բարձրիկ, բարձրիկ իմ Սևան,
Քեզ եմ սիրում, քեզ եմ երգում,
Քաղցրիկ, քաղցրիկ իմ Սևան։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)