փակել փակել

Ինջինար յար ջան

Խոսք: Հայկական ժողովրդական
Երաժշտություն: Հայկական ժողովրդական
Ինջինա՛ր յար ջան,
Փունջինա՚ր յար ջան,
Ո՞վ էր բան ասել,
Գովակա՛ն յար ջան։

Էս կողմը քամի,
Էն կողմը քամի,
Արազի վրեն
Բանըմ ա գյամի։

Էս կողմը նուշ ա,
Էն կողմը նուշ ա,
Կողպեցին եկավ՝
Կարմըրաթուշ ա։

Ինջինա՚ր յար ջան,
Փունջինա՚ր յար ջան,
Թե կառնես մարջան,
Քեղ կասեմ՝ յար ջան։

Էս կողմը պատ ա,
Էն կողմը պատ ա,
Քաղքցուն կառնեմ,
Որ սերը շատ ա։

Օշի, Օշական,
Փարփի, Բյուրական,
Սիրել եմ, կառնեմ,
Սրտո՛վ սիրական։

Գլխարկ ա դրել
Ու շատ կսազի,
էն տղին կառնեմ՝
Անունն Աղասխ
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)