փակել փակել

Ծիրանի ծառ

Խոսք:
Երաժշտություն: Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)
Ծիրանի ծառ, բար մի՛ տա,
	Վա՜յ,
Ճղներդ իրար մի՛ տա,
	Վա՜յ,
Ամեն մեջդ ման գալիս
Ցավերս իրար մի՛ տա։

Հա՛, տվե՛ք, ետ տվեք, սարե՛ր, հովն ընկավ,
Սրտիս խնդում ծովն ընկավ.
Գնա, էլ ետ չգա էս տարվա տարին,—
Սև դարդն իմ վզովն ընկավ։

	Հո՛վ, հո՛վ հովն ընկավ,—
	Սրտիս խնդում ծովն ընկավ։

Մեռա բաղդում բանելեն,
Մի կողմեն ջուր անելեն.
Ծառերին թուփ չմնաց
Դարդիս դարման տանելեն։

Սև ամպը գցել ա հով,
Մութը տվել ա իմ քով,
Տեսնում եք՝ ինձ պատել ա
Էս անիրավ արյուն ծով։

Նստած տեղիս քար չունիմ,
Էրված սրտիս ճար չունիմ.
Ա՛յ անօրեն, փուչ աշխարհ,
Բաղ ունիմ ու բար չունիմ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)