փակել փակել

Նոր տարի

Խոսք: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Երաժշտություն: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Շնորհավորում եմ ձեր նոր տարին,
Ճամփան բացվի ղարիբ յարին,
Արևն անմար խաղաղության
Լույսն է վառում ողջ աշխարհի:
	Այս նոր տարին բարի լինի,
	Աղուհացով տարի լինի,
	Չարը չքվի, բարին տիրի:
	Խաղաղ կյանքն աշխարին լինի:

Կարմիր գինու կարասը բեր,
Ներսը գարուն, դուրսը ձմեռ:
Հե՜յ անցողիկ դարդիման մարդ,
Սիրող սիրտս սրտիդ ընկեր:
	Այս նոր տարին բարի լինի,
	Աղուհացով տարի լինի,
	Չարը չքվի, բարին տիրի:
	Խաղաղ կյանքն աշխարին լինի:

Գուսան Աշոտ սեղանդ բաց,
Կյանքիդ մի տարին էլ գնաց:
Քանի սերունդ եկան անցան,
Բայց նրանցից ո՞րը մնաց:
	Այս նոր տարին բարի լինի,
	Աղուհացով տարի լինի,
	Չարը չքվի, բարին տիրի:
	Խաղաղ կյանքն աշխարին լինի: