փակել փակել

Պլպուլն Ավարայրի

Խոսք: Ղևոնդ Ալիշան
Երաժշտություն: Մակար Երկմալյան
Ո՛վ դու բարեկամ այրած սրտերու,
Խոսնա՛կ գիշերո, հոգյակ վարդերու,
Երգե՛, պլպուլի՛կդ, երգե՛ ի սարեդ,
Զանմահ քաջն հայոց երգե՛ հոգվույս հետ։

Թադեի վանուց ձենիկդ ինձ դիպավ,
Սրտիկս, որ խաչն էր կիպ, թունդ առավ.
Ի խաչին թևին թռա ու հասա,
Գտա զքեզ ի դաշտ քաջին Վարդանա։

Պլպո՛ւլ, քեզ համար մեր հարքն ասացին,
Թե չէ հավ՝ պլպուլ մեր Ավարայրին,
Եղիշյա հոգյակն է քաղցրախոսիկ,
Որ զՎարդան ի վարդն տեսնե կարմրիկ։

Ձմեռն հանապատ կու գնա կա ի լաց,
Գարունն Արտազ գա ի թուփ վարդենյաց.
Երգել ու կանչել Եղիշեին ձայն,
Թե պատասխանիկ մ՚արդյոք տա՞ Վարդան։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)