փակել փակել

Ցույց կուտա

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Հարազատ փեսայիդ հավատարիմ հարս,
Շուք երեսդ` հոգիդ անմեղ ցույց կուտա,
Մայրախնամ կաթով սնուցիչ իմ հարս,
Քաղցր լեզուդ վերքերիս դեղ ցույց կուտա։

Կրակի նման շիկագույն հերդ,
Սիրտ կխոցե արենարբու սուսերդ,
Հայելվո մեջ արևադեմ պատկերդ,
Նուրբ կոկորդդ ոսկյա բյուրեղ ցույց կուտա։

Ջիվանիիս ծանոթ ազնվազուն ես,
Հոգիդ գարնան փափագ, մարմնով աշուն ես,
Բայց ինչ օգուտ՝ գեղեցիկ ես, սիրուն ես,
Հին հանդերձդ քեզի տգեղ ցույց կուտա։
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)