փակել փակել

Երևանյան աշուն

Խոսք: Վ․ Հարությունյան
Երաժշտություն: Ա․ Աճեմյան
Ոսկեղօծ աշուն իջավ նորից
Աբովյանի մայթերին․․․
Այսօր մի տարի է
Այն աշնան օրից,
Երր գտա քեզ, իմ անգին։

Աստղազարդ գիշեր փռվեց խաղաղ
Եվ գրկեց փողոց ու տուն։
Դու նորից ինձ հետ ես
Քո սիրով լուսե,
Եվ ցերեկ է իմ սրտում։

Տերևներն հովի հետ պար բռնած
Ոսկեղեն երգ են հյուսում,
Եվ կարծես պատմում են
Այս մայթին ծնված
Սեր դալար սիրո մասին։

Երևանը նինջ մտավ հոգնած,
Շուրջը լուռ է ու հանգիստ,
Բայց մենք դեռ շրջում ենք
Աստղերով հարբած,
Սիրո երգը շուրթերիս։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)