փակել փակել

Չքնաղ երազ

Խոսք: Արամայիս Սահակյան
Երաժշտություն: Առնո Բաբաջանյան
Դու ինձ համար սիրո աղբյուր,
Ես քեզ համար` գուցե ոչինչ,
Դու ինձ համար երազ մաքուր,
Ես քեզ համար` գուցե ոչինչ։

	Հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ,
	Որպես կյանքիս չքնաղ երազ։
	Արեգակին պետք է հեռվից նայել,
	Կայրի, եթե շատ մոտենաս։

Կյանքում դու միշտ ուրախ մնա,
Եվ միշտ եղիր պայծառ ու ջինջ,
Ամբողջ մի կյանք սիրով կտամ,
Ես քեզ համար` գուցե ոչինչ։

	Հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ,
	Որպես կյանքիս չքնաղ երազ։
	Արեգակին պետք է հեռվից նայել,
	Կայրի, եթե շատ մոտենաս։