փակել փակել

Ալագյազ

Խոսք: Հայկական ժողովրդական
Երաժշտություն: Հայկական ժողովրդական
Ալագյազ բարձր տեղ ա, յար,
Ջուրը հիվանդին դեղ ա, յար,
Ես սիրեցի, (վա՜յ) խալխը տարավ
Իմ անուշ յարը,
Ա՜խ, թե չառնեմ, (վա՜յ) ես կմեռնեմ
Իմ սիրուն յարը։

	Քեզի մեռնեմ, անո՛ւշ յար ջան,
	Կարմիր խնձոր, լալ ու մարջան,
	Նանի՛, նանի՛, նանի՛, նանի՛ ջան։
	Նանու դարդեր սարերով է,
	Նանի՛, նանի՛, նանի՛, նանի՛ ջան։
	էրվում եմ, վառվում եմ,
	Չեմ գնա, նանի՛ ջան։

Սիրտս մի կրակ ընկավ, յար,
Ոչ էրեցավ, ոչ անցավ, յար,
Ես սիրեցի, (վա՜յ) խալխը տարավ
Իմ անուշ յարը,
Ա՛խ, թե չառնեմ, (վա՜յ) ես կմեռնեմ,
Իմ սիրուն յարը։

	Քեզի մեռնեմ, անո՛ւշ յար ջան,
	Կարմիր խնձոր, լալ ու մարջան,
	Նանի՛, նանի՛, նանի՛, նանի՛ ջան։
	Նանու դարդեր սարերով է,
	Նանի՛, նանի՛, նանի՛, նանի՛ ջան։
	էրվում եմ, վառվում եմ,
	Չեմ գնա, նանի՛ ջան։

	Նանի՛, նանի՛ ջան,
	Նանի՛, նանի՛ ջան,
	Ջան։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)