փակել փակել

Երգ ի վերա ավերման և խորասուզման Ակոռի գեղջ

Խոսք: Ազբար-Ադամ
Երաժշտություն: Ազբար-Ադամ
	Ո՞վ էր տեսել էս աշխարհս էս օրին,
	Մեր մեղացն շարժը քանդեց Ակոռին։
Զարհուեոլի՛ էր շարժի եկած օրը,
Սար ու ձոր իրար դիպավ՝ ասեմ ո՞րը,
Մերը որդուն՝ որդին մոռացավ հորը,
Սարսափանք էր նայելիս Մասըսա ձորին։

Էս պատիժն ամենն էր մեր մեղիցը,
Արարատյան սարը շարժեց տեղիցը,
Տակովն արեց՝ մարդ չի պրծավ գեղիցը,
Ո՛չ հայ, ո՛չ թուրք, ո՛չ ջըհուդ, ո՛չ ասորին։

Լերին քակյալ, թրնդաց, որոտաց ձորը,
Ախմիշ էլավ եկավ ձյունաբեր ջուրը,
Հոսեց տարավ վանքն, ավազան, աղբյուրը,
Դիփ հավաքեց՝ ածեց հանդունդս խորին։

Բարկացել էր մեր արարիչն էս հետին,
Իրար դիպավ՝ շարժեց երկինքն ու գետին,
Չի՛ խնայեց սուրբ Հակոբ հայրապետին,
Որ քեռի էր Լուսավորիչ Գրիգորին։

Ակոռին էր աշխարհիս մի նշանը,
Չի պահելով աստծո պատվիրանը,
Անմեղ տեղը կորավ չորս հազար ջանը,
Թե լսեին աստվածային սուրբ բանը,
Թեզ կու լսեր դարձ եկած մեղավորին։

Խրատ առե՛ք կարդացեք աստծո գիրը,
Լավ ճանաչե՛ք ձեր ճանապարհն ու փիրը,
Փառք տվեցե՛ք՝ մեկել չգա էս թիրը,
Պաղատեցե՛ք աստվածածնու աթոռին։

Նոյ վայր իջավ տապանովն այս սարումը,
Հակոբ հայրապետն աղոթեց քարումը,
Հազար ութ հարյուր քառասուն տարումը,
Էս պատիժն էլավ հունիսի քսան օրին։

Մարդ չիմացավ խեղճ Ակոռու հնարը,
Դարբեդիար ընկավ ամեն մի քարը,
Խրատ առե՛ք՝ դուք էլ միք գործիլ չարը,
Էս նասիհաթն արավ Ադամ-Ազբարը,
Միշտ փառք տվեք ձեր անմահ թագավորին։
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)