փակել փակել

Էլ քեզ չեմ սիրում

Խոսք: Հասմիկ Մանասերյան
Երաժշտություն: Հասմիկ Մանասերյան
Էլ քեզ չեմ սիրում,
Մի՛ ժպտա այդպէս,
Դու չես հաւատում
Չեմ սիրում էլ քեզ։

Չեմ ուզում լսել
Շշուկդ գերող,
Չեմ ուզում լինել,
Նորից քեզ ներող։

Էլ քեզ չեմ սիրում,
Մի՛ նայիր այդպէս,
Աչքերս են մատնում,
Որ սիրում եմ քեզ։

Որ նրանք անքուն
Գիշերներ անցան,
Որ նրանք թաքուն
Քեզ չմոռացան։

Էլ քեզ չեմ սիրում,
Մի՛ լռիր այդպէս,
Միթէ՞ չես տեսնում
Չեմ սիրում էլ քեզ։

Չեմ սիրում էլ քեզ,
Մի՛ լռիր այդպէս.
Մի՛ նայիր այդպէս,
Մի՛ ժպտա այդպէս…