փակել փակել

Թեկուզ բյուր հազար...

Խոսք: Նիրանի
Երաժշտություն: Նիրանի
Թեկուզ բյուր ու հազար սիրուն մոտ ըլի,
Իմ սիրածը ուրիշ յար ա, ուրի՛շ յար,
Թե սիրտս էլ ցավերով խոցոտ ըլի,
Նրա դեղն ինձ ուրիշ ճար ա, ուրի՛շ ճար։

Դեմքը՝ պայծառ նման լուսին-արեգակ,
Պռոշները՝ մագաղաթ, թղթից բարակ,
Փայլուն ալմաստ և մարգարիտ մին տեսակ,
Ակռիքները ուրիշ շար ա, ուրի՛շ շար։

Չասին՝ սերը խեղճ Նիրանուն սպանեց,
Խոմ չսպանեց, ամենայն գործից հանեց,
Դե ի՞նչ անես, որ չի կտրիլ ինձանից,
Էս սերը մեկ ուրիշ լար ա, ուրի՛շ լար։
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)