փակել փակել

Արծվի սերը

Խոսք: Շուշանիկ Կուրղինյան
Երաժշտություն: Դ․ Ղազարյան
Հե՜յ, ջա՛ն աղջիկ, մարա՛լ աղջիկ,
Ափսոս թռչել չգիտես,
Էդ ծմակում լռիկ-մնջիկ
Պիտի թոշնես ծաղկի պես։

	Թե թռչեիր, իմ ժայռերին
	Քեզ թագուհի կընտրեի,
	Քուն գար աչքիդ՝ իմ թևերին
	Անուշ երգով կօրրեի․․․

Էդ աչերդ՝ ինչ սև գիշեր,
Ժպիտդ՝ վառ արեգակ,
Անծեր երկինք քեղ չէր իշխեր
Ու կլիներ հպատակ։

	Յարաբ թռչել հե՞չ չգիտես,
	Քեզ ո՞վ ծնեց առանց թև,
	Յարաբ կյանքում հե՞չ ուզած չես
	Օդում թռչել միշտ թեթև․․․
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)