փակել փակել

Հայրենի ջրեր

Խոսք: Ս․ Վահանունի
Երաժշտություն: Կ․ Զաքարյան
Իմ Հայրենիքի դաշտում ու ձորում
Ջրերն են երգում, կարկաչում անքուն,
Երանի՜ նրան, ով հուն է փորում,
Ջուր տալիս ծարավ արտին ու այգուն։

	Ջրերն են հոսում, կարկաչում անքուն,
	Կյանք տալիս ծարավ արտին ու այգուն։

Երանի՜ նրան, ով արդար ձեռքով
Փորել է այս խոր ջրանցքն ու առուն,
Թող, ջուրը նրան փառք տա իր երգով
Եվ բերի իր հետ վարդեր ու գարուն։

	Ջրերն են հոսում, կարկաչում անքուն,
	Կյանք տալիս ծարավ արտին ու այգուն։

Երանի՜ նրանց, որ սրտով զվարթ
Պիտի նոր հուներ, ջրանցքներ փորեն,
Որ ջուրը հասնի նոր այգի ու արտ,
Դառնա խաղողի ողկույզ ու ցորեն։

	Ջրերն են հոսում, կարկաչում անքուն,
	Կյանք տալիս ծարավ արտին ու այգուն։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)