փակել փակել

Ուստի գուքաս ղարիբ բըլբուլ

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Ուստի՞ գուքաս, ղա՛րիբ բըլբուլ,
Դու մի՛ լաց’լի, յիս իմ լալու․
Դու վարդ պըտռէ, յիս՝ գօզալին,
Դու մի՛ լաց’լի, յիս իմ լալու։

Ա՛րի բըլբո՛ւլ, խօ՛սի բարըն․
Օխնըվի քու էկած սարըն․
Քի վարդն էրից, ինձ՝ իմ եարըն․
Դու մի՛ լաց’լի, յիս իմ լալու։

Ման իմ գալի դիդարի հիդ,
Վունց ղարիբ բըլբուլ խարի հիդ․
Դու՝ վարդի հիդ, յիս՝ եարի հիդ․
Դու մի՛ լաց’լի, յիս իմ լալու։

Սալբուի նըման կանանչ իմ,
Ե՛կ, խօսի, ձայնիդ ճանանչ իմ,
Դու վա՜րդ կանչէ, յիս եա՜ր կանչիմ․
Դու մի՛ լաց’լի, յիս իմ լալու։

Ղարիբ բըլբո՛ւլ, ձայնըդ մալում,
Յիս ու դուն էրվինք մէ հալում,
Սայաթ-Նովէն ասաց՝ զալո՛ւմ,
Դու մի՛ լաց’լի, յիս իմ լալու։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)