փակել փակել

Ինչ սովդա էր․․․

Խոսք: Չերքեզ
Երաժշտություն: Չերքեզ
Ի՛նչ սովդա էր, դու իմ գլխիս բերեցիր,
Գիշեր-ցերեկ ինձ քուն չունեմ, ամա՛ն յար,
Անուշ հոտով կպար ինձի էրեցիր,
Սուսամբար, բանովշա, շուխ, յասաման, յ ար։

Էս ի՞նչպես օրեր ա, թողար ես քաշեմ,
Ո՞նց դիմանամ, քա՞ր եմ թե ապառաժ եմ,
Ջիվան ումբրս պետք ա քու ճամփիդ մաշեմ,
Դու ես խաբար, դու ես ումուդ, դուման յար։

Էդ քաղցր սողբաթով նստար, դամ արար,
Մակամ հենց է՞ն հասավ ինձ՝ որ սամ արար.
Եթե արժան տեսար ինձ քեզ կամարար,
Հայտնիր ումբրդ, արա ինձ հրաման, յար։

Էս ի՞նչ ախ-վայ տալ ա, ի՜նչ ֆիքր անել ա,
Էս ի՞նչ առանց դանակ մարդ սպանել ա,
Էս ի՞նչ ուշք ու միտք ու խելքն տանել ա,
Աչքերս չավել ա պելի նման, յար։

Չերքեզն եմ, քու դաղած սիրտս ա յար,
Մին մեղքդ բեր, մակամ քու սիրտն քա՞ր ա,
Ի՞նչ ես անըմ, մին ճար անըմ ես, արա,
Մատա՛ղ, ես խո մեռամ միանգամայն, յար։
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)