փակել փակել

Լալվարի աղջիկ

Խոսք: Գ․ Սարգսյան
Երաժշտություն: Գ․ Սարգսյան
Դու, Լալվարի սիրուն աղջիկ, հյուր ես եկել մեր սարը,
Ամբողջ հոգով քեզ եմ սիրել, կուզեմ լինես իմ յարը․
Օրոր-շորոր կիջնես ցած մեր սարերից կանաչած,
Աղբյուրի մոտ կանգնել եմ, քեզ եմ նայում հիացած։

	Արի աղբյուրը, տուր քո համբույրը,
	Որ ինձ էլ չայրի իմ սրտի հուրը։

Աղբյուրի մոտ ջուր խնդրեցի, թասը տվիր պաղ ջրով,
Այն օրվանից ինձ գերեցիր, սիրտս լցրիր քո սիրով․
Գեղեցիկ ես ու սիրուն, եղնիկ ես մեր սարերում․
Աղջիկների մեջ հազար՝ ես միայն քեզ եմ սիրում։

	Արի աղբյուրը, տուր քո համբույրը․
	Որ ինձ էլ չայրի իմ սրտի հուրը։

Ես քեզ տեսա մեր սարերում, ամբողջ սրտով սիրեցի,
Միանգամից դու իմ հոգում սիրո կրակ վառեցիր․
Գեղեցիկ ես դու այնքան, քո նմանը էլ չկա,
Ա՜խ, երբ պիտի դու նորից մեր սարերը այցի գաս։

	Արի աղբյուրը, տուր քո համբույրը․
	Որ ինձ էլ չայրի իմ սրտի հուրը։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)