փակել փակել

Կարգա զիս

Խոսք: Հայկական ժողովրդական
Երաժշտություն: Հայկական ժողովրդական
Նանի՛, բաբո՛, կարգա՛ զիս,
Գյոլի կռունկ երկեն վիզ,
Թուճար մարդու մի՛ տար զիս.
Կերթա շուկա, մոռնա ղիս։

Նանի՛, բաբո՛, կարգա՛ զիս,
Գյոլի կռունկ երկեն վիզ,
Դերձակ մարդու մի՛ տար զիս.
Կառնա ասեղ, խշտա զիս։

Նանի՛, բաբո՛, կարգա՛ զիս,
Գյոլի կռունկ երկեն վիզ,
Վարժապետի մի՛ տար զիս.
Կերթա դպրոց, մոռնա զիս։

Նանի՛, բաբո՛, կարգա՛ զիս,
Գյոլի կռունկ երկեն վիզ,
Սազանդարի մի՛ տար զիս.
Կերթա խարսնիս, մոռնա զիս։

Նանի՛, բաբո՛, կարգա՛ զիս,
Գյոլի կռունկ երկեն վիզ,
Շալճի մարդու դու տուր զիս.
Թալա մքուք՝ գրկա զիս։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)