փակել փակել

Այ աղջիկ ծամով աղջիկ

Խոսք:
Երաժշտություն: Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)
Ա՛յ աղջիկ, ծամով աղջիկ,
Վա՜յ, ծամով աղջիկ,
Շաքարից համով աղջիկ.
Ընջավոր, փնջավոր, ա՛յ ծամով աղջիկ,
Կարճըլիկ, կուրճուլիկ, վա՜յ, համով աղջիկ։

Ունքերդ խելքս տարան,
Վա՜յ, խելքս տարան,
Թուխ աչքերդ ծով, աղջիկ.
Ընջավոր, փնջավոր, ա՜յ ծամով աղջիկ,
Կարճըլիկ, կուրճուլիկ, վա՜յ, համով աղջիկ։

Կապել ես քիրման գոտիկ,
Վա՜յ, քիրման գոտիկ,
Մարդ չես թողնում քեզ մոտիկ,
Ընջավոր, փնջավոր, ա՜յ ծամով աղջիկ,
Կարճըլիկ, կուրճուլիկ, վա՜յ, համով աղջիկ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)