փակել փակել

Բլուրին վրա

Խոսք: Մ․ Զարիֆյան
Երաժշտություն: Լ․ Նազարյանց
Եկուր, իմ աղվոր,
Այս գիշեր հով կա,
Լոկ հոս է անդորր,
Հավատա՛ ինձ, որ
Հոգիս կցանկա
Ո՛չ թե լուսընկա։

Այլ անդո՜ւնդը խոր,
Եկո՛ւր, իմ աղվոր,
Այս գիշեր հո՛վ կա․․․
Ծովը հեռավոր
Տե՛ս, կհեկեկա,
Այս գիշեր հո՜վ կա․․․

Քո՛ւյր, հավատա՛, որ
Հոգվույս մենավոր
Այս գիշեր մահ կա.
Տե՛ս, կհեկեկա
Ծովը հեռավոր․․․
Եկո՛ւր, իմ աղվոր․․․
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)