փակել փակել

Կոմսոմոլ էն տղեն

Խոսք: Գեղամ Սարյան
Երաժշտություն: Ռոմանոս Մելիքյան
Կոմսոմոլ էն տղեն,
Աչքս վրեն մնաց,
Հրեն ճամփի վրեն
Ձիով էն ո՞ւր գնաց։

Սիրտս տարավ իր հետ,
Կյանքս էլ ո՞ւր մնաց,
Կոմսոմոլ էն տղեն
Ինձ թողեց, ո՞ւր գնաց։

Լուսդ խավրի, ա՛յ դուշման,
Դու անարև մնաս,
Կոմսոմոլ էն տղեն
Առանց բարև գնաց։

Կոմսոմոլ ա՛յ տղա,
Աչքս վրեդ մնաց,
Ասես սրտիս վրա՝
Ձիդ դոփելով գնաց։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)