փակել փակել

Յիս կանչում իմ լալանին

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Յիս կանչում իմ լալանին
Բադէշխանէն լալանին․
Վա՜յ թէ հասրաթէդ միռնիմ․
Բըլբուլ լիզուս լալանին․
Դօստիրըս հիռու կանգնին,
Եադիրըն գան, լալանին։

Քիզ սազ գուքայ ալ ղումաշըն, նազա՛նի․
Ե՛կ ճակատիդ կապէ զարլու մուղայիշ․
Ձեռիդ բըռնէ՛ օսկէջըրած մըկրատըն,
Խուճուճ-խուճուճ կավիրուդ տուր արայիշ։

Յիս կանչում իմ եարանին․
Թէջնիս, վարսաղ, եարանին․
Ո՞վ ասաւ, թէ նըհախ տիղ
Եարիդ մէջըն եարանին․
Աւիտարանըն կու տայ
Խոնարհ մարդուն եարանին։

Պատուական տեսնիլու նօվաբու նա՛ջար,
Բըլբուլին գըժվեցնող թօփ վարդի սա՛ջար,
Աչքիրուդ ունքիրըդ էլաւ մուհաջար․
Թերթերուկիդ մազըն՝ զար, օսկու զարնիշ։

Յիս կանչում իմ զայանին․
Նու /ու/ Այիբ զայանին․
Դո՛ւն իս ասի՝ նըհախ տիղ
Եարի սիրտըն զայանին․
Շահն էր քաշի, չէր դիմնայ
Էս իմ քաշած զայանին։

Հուտըդ աշխարհ բըռնից, փըռանգի մա՛ջում,
Դաստամազըդ դառաւ սիմ ու աբրէշում․
Կըռնիրըդ շիմշատ է, մատնիրըդ է մում․
Ծուցըդ բաղչա ունիս, մէջքըդ է ղամիշ։

Յիս կանչում իմ մերանին․
Սկըզբնական մերանին․
Թուղ դօստիրըն շատանան,
Թըշնամիքըն մերանին․
Ասի,թէ յիս քու ախպէր՝
Քու մէրն ինձի մերանին։

Բէմուրվաթ եա՛ր, խիլքըն գըլխէս մի՛ տանի․
Դարդիրըս շատացաւ քա՜նի մէ քանի․
Գիդիմ վուր, եա՛ր, դուն ինձ լայիղ չիս անի՝
Դուն մէ թագաւուր իս, յիս մէ խիղճ դավրիշ։

Յիս կանչում իմ մասանին․
Սէ ու Այիբ մասանին․
/Յիս քիզնից չիմ հիռանայ,
Գուզէ ինձ անմաս անին/․
Սայաթ-Նովէն քու եարն է,
Թէգուզ մասնէմաս անին։

Դաստամազըդ նըման սընբուլ-սուսանի․
Վախում իմ, թէ սէրըդ սիրտըս կէս անի․
Կու միռնիմ, ինձի պէս չիս տեսանի․
Քու Սայաթ-Նովէն իմ, մի՛ անի ղիմիշ։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)