փակել փակել

Արմիկի երգը

Խոսք:
Երաժշտություն:
Աղջըկե՛րք, պար բըռնեցէք,
Արմիկի երես գովեցէք․
Այ երես շարմաղ երես,
Դու մեզ չը թողնես սեւ երես։

Բարձր սարէն պաղ ջուր կուգայ,
Արմիկի երես կը լւայ,
Այ երես, արեւ երես,
Քո շափաղով մեր սիրտ կերես։

Աղջըկե՛րք, պար բըռնեցէք,
Արմիկի աչեր գովեցէք․
Այ աչեր, սիրուն աչեր,
Արեւի պէս փայլուն աչեր։

Ո՜վ պատռեց վագրի բերան,
Արմիկ պատռեց վագրի բերան,
Վագրի բերան ― ահա այսքան ―
Ժանիքները մէկ-մէկ գերան։
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)