Սովետական մեր աշխարհում շեն ու խաղաղ՝
Նորից եկան այգեկութի օրերն ուրախ,
Հազար գույնով բոցավառվում է արշալույս,
Թփից նայում է խնդալով խաղողն անուշ։
Զվարթ հնչում է երգը մեր,
Ծովից առատ է բերքը մեր,
Թող միշտ շողա մեր աշխարհի
Արեգակը երջանկաբեր։
Քաղենք մուսկաթ, սև սաթենի ու Արարատ,
Քաղենք անուշ Արաքսենի ու ոսկեհատ,
Քաղենք Կախեթ, գառան-դմակ և Արենի,
Որ միշտ զնգան գինու թասերը հայրենի։
Զվարթ հնչում է երգը մեր,
Ծովից առատ է բերքը մեր,
Թող միշտ շողա մեր աշխարհի
Արեգակը երջանկաբեր։
Աշունն առատ բացել է մեծ տոնահանդես,
Կարմիր խնձորն աչքով անում, կանչում է մեզ,
Դեղձի դեզերն են բարձրացել կանաչ այգում,
Առվակները ծիծաղում են ու համերգում։
Զվարթ հնչում է երգը մեր,
Ծովից առատ է բերքը մեր,
Թող միշտ շողա մեր աշխարհի
Արեգակը երջանկաբեր։