փակել փակել

Գարնանային մեղեդի

Խոսք: Հովհաննես Ղուկասյան
Երաժշտություն: Ս․ Ջրբաշյան
Տես, ինչքան անուշ
Գարուն է չորս դին,
Տես, հնչեց քնքուշ
Գարնան մեղեդին։

Այս սիրուն ճամփից
Մենք չենք հեռանա,
Այս գարուն կյանքում
Մենք չենք ծերանա։

	Թող մեզ, իմ ընկեր,
		Հովիկն օրորի,
	Թող հյուսի երգեր
		Ջահել օրերի։

Մեր ճամփին քարեր
Պիտի կանաչեն,
Մեր ճամփին ջրեր
Հավերժ կարկաչեն։

Այս սիրուն ճամփից
Մենք չենք հեռանա,
Այս գարուն կյանքում
Մենք չենք ծերանա։

	Թող մեզ, իմ ընկեր,
		Հովիկն օրորի,
	Թող հյուսի երգեր
		Ջահել օրերի։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)