փակել փակել

Սուսան-սընբուլ դաստամազըդ էրեսիդ խափանգ իս արի *

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Սուսան-սընբուլ դաստամազըդ էրեսիդ խափանգ իս արի,
Կավիրըդ օլոր, տար ու բիր, արայիշ՝ գուլհանգ իս արի․
Հանգ իս արի, եարայար,
Սիրտըս արիր, եարայար,
Գըլուխըս մատաղ կ’օնիմ՝
Ղաբուլ անիս, եարայար։
Ումբրիս լարըն ձըգիլ, ղադանգ իս արի,
Վա՜յ թե կըտըրվիլ է ղափիլ, եարայար։

Աչքիրըդ՝ ծով, էրեսըդ՝ շովղ, էշխըս լող կուտայ անղայիղ,
Անքանար ջուրըն իս գըցի, բոլորքըս՝ տալղա, ջըրհիղիղ․
Ջըրհիղիղէն Նու, Այիբ,
Վուր փըրկըվեց Նու, Այիբ,
Նոյին գէմին ազատից,
Ինձ՝ Այիբն ու Նուայիբ։
Մէկմէկ ինձի տիսուդ թէ անիս լայիղ,
Կու կէնամ ջամալիդ մայիլ, եարայար։

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Հասրաթէմէդ չօլիր նընգած, Մէջլումի պէս՝ Լեյլու զայաթ,
Եարալու ջէյրան իս դառի, յիս քու էդնէն՝ ավչի-սայադ․
Սայաթ-Նովէն իմ, սայադ․
Անունըս հա՛շվիր՝ սայադ․
Տիսուդ կարօտ չըթուղնիս,
Չա՛սիս՝ սա օտար, սայադ։
Կամ թէ գուրձաւուր իմ, բէքարա խայաթ,
Արածըդ ինձ չի’լի վայիլ, եարայար։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)


* Այս խաղի հեղինակային պատկանելությունը Սայաթ֊Նովային չի երաշխավորվում, այն հայտնաբերված է այլ աղբյուրներում: