փակել փակել

Օրոր

Խոսք: Սարմեն (Արմենակ Սարգսյան)
Երաժշտություն: Ալ․ Հարությունյան
Ննջիր անհոգ, իմ լույս մանկիկ,
	Օրոր եմ ասում,
Դու նոր բացված սարի ծաղիկ,
	Հոգյակ սիրասուն։

Մեր փողոցում քնքուշ նազով
	Առվակն է հոսում,
Ննջիր, բալիկ, գիշեր է զով,
	Օրոր եմ ասում։

Աճիր, խնդա, մեր անուշիկ,
	Ազատ աշխարհում,
Լաց մի՛ լինի, կարմրաթշիկ,
	Հոգյակ իմ սիրուն։

Ննջիր, ննջիր, իմ լույս մանկիկ,
	Գիշեր է դրսում,
Աստղերն ինձ հետ քեզ անուշիկ
	Օրոր են ասում։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)


«Հայրենիք» կանտատայից