փակել փակել

Սարերի վրով գնաց

Խոսք:
Երաժշտություն: Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)
Սարերի վրով գնաց,
	Յա՜ր, յա՛ր,
	Արոտով, արոտով,
	Յարիս կարոտով։
Իմ յարը խռով գնաց,
	Յա՛ր, յա՛ր,
	Մնացիր, մնացիր,
	Զինվոր գնացիր։

Ո՛չ լոր էլավ, ո՛չ կաքավ,
	Յա՜ր, յա՛ր,
	Արոտով, արոտով,
	Յարիս կարոտով։
Ձեռնես թռնելով գնաց,
	Յա՛ր, յա՛ր,
	Մնացիր, մնացիր,
	Զինվոր գնացիր։

Ծաղիկ ես հոտով-մոտով.
	Յա՜ր, յա՛ր,
	Արոտով, արոտով,
	Յարիս կարոտով։
Եկավ, անցավ իմ մոտով
	Յա՛ր, յա՛ր,
	Մնացիր, մնացիր,
	Զինվոր գնացիր։

Աչքս տեսավ՝ սիրեցի,
	Յա՜ր, յա՛ր,
	Արոտով, արոտով,
	Յարիս կարոտով։
Ու մնացի կարոտով,
	Յա՛ր, յա՛ր,
	Մնացիր, մնացիր,
	Զինվոր գնացիր։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)