Հազար էրնեկ էն գիշերին,
Որ ինձ բութա տվեցիր,
Ոսկե թռչնիկ, իմ հեգ սրտին
Ձեռքդ զարկիր, խլեցիր։
Էն օրվանեն բեխաբար,
Եղա դադարգուն, անճար,
Ո՛չ մի անգամ մոտիկ կուգաս,
Ո՛չ էլ իսպառ կհեռանաս։
Ոսկե թասը լիքը գինով,
Անուշ գինով մուրազի,
Կտաս նրան հազար նաւլով,
Ով որ քեզ կըերազի։
Էն օրվանեն բեխաբար,
Եղա դադարգուն, անճար,
Ո՛չ մի անգամ մոտիկ կուգաս,
Ո՛չ էլ իսպառ կհեռանաս։
Ես խմեցի․․․ Էն օրվանեն
Դեռ հարբած եմ քո էշխեն,
Թե բութա էր, հապա ո՞ւր է․․․
Չեմ հասնի իմ մուրւսզին։
Էն օրվանեն բեխաբար,
Եղա դադարգուն, անճար,
Ո՛չ մի անգամ մոտիկ կուգաս,
Ո՛չ էլ իսպառ կհեռանաս։