Լուսնակ գիշեր բոլորովին քուն չունիմ,
Զիս տեսնողը կարծում է թէ տուն չունիմ:
Կեանք խնդութիւն պարզ գիշերուայ լուսնակն է:
Ննջարանըս սենեկիդ պատին տակն է,
Մի՛ լար, մի՛ լար, մեռնիմ կամար ունքերուդ.
Արտասուքը վնաս կուտայ աչերուդ:
Արի՛ գնանք խորհուրդ անենք միասին,
Ամուսնանաք ալ չսպասենք մեծ պասին:
*********************************************************
Ն. Տիգրանյանի մշակված (ձևափոխված) տարբերակը
Լուսնյակ գիշեր
Բոլորովին քուն չունեմ,
Ինձ տեսնողը կարծում է, թէ
Տուն չունեմ, ա՜խ, տուն չունեմ:
Ա՜խ, ի՞նչ անեմ,
Ծնողներըս չեն թողնում,
Գեթ մի վայրկյան հանգստանամ
Քո գրկում, ա՜խ քո գրկում:
Մի՛ լար, մի՛ լար,
Մեռնեմ կամար ունքերիդ,
Արտասուքը վընաս կուտա
Աչերիդ, ա՜խ, աչերիդ:
Լուսնյակ գիշեր
Բոլորովին քուն չունեմ,
Ինձ տեսնողը կարծում է, թէ
Տուն չունեմ, ա՜խ, տուն չունեմ:
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)