փակել փակել

Բուխարիկ

Խոսք: Հ․ Վ․ Հովհաննիսյան
Երաժշտություն: Գ․ Մ․ Ալեմշահ
Ծխե՚, ծխե՚, ո՛վ բուխարիկ հայրենի,
	Կարոտանքիս այրումով․
Ես հեռու եմ, բայց ծուխդ հոգվույս կհասնի
	Իմ սարերուս հովերով։

Դյութված հյուղակ՝ սրինգներով հովվական,
	Դալարին մեջ լուռ քնով,
Անգամ մը գեթ քաղցրությանդ մեջ մայրական
	Գայի անուշ երազով։

Ծխե՚, ծխե՚, ո՛վ բուխարիկ հայրենի,
	Կարոտանքիս այրումով։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)