փակել փակել

Օրհնություն գեղացի երեցի

Խոսք: Նաղաշ Հովնաթան
Երաժշտություն: Նաղաշ Հովնաթան
Օրհնեսցե չորքանկյունն,
Խեցեղենն, պղնձեղենն,
Մկնառն,
Եղամանն, ձիթամանն,
Մեղրամանն, թթխմորամանն,
Թանամանն, պանրամանն,
Գինամանն, ձկնամանն,
Սրահն ու տունն,
Զալն ու հավի բունն,
Քոշկն ու օթախն,
Փետանոցն ու օջախն,
Մաղազեն ու մառանն,
Ծածուկ գաղտարանն,
Մեջլիսն ու սեղանն,
Կուժն ու քերղանն,
Հանդն ու հանդստանն,
Չիմանն ու բոստանն,
Գոմն ու մարաքն,
Մածունն ու կարագն,
Տոլապն ու թախչեն,
Այգին ու բախչեն,
Կարասն ու տուճն,
Ղազանն ու կճուճն,
Չանախն ու թաբախն,
Թորոնն ու օջախն,
Տաշտն ու մաղն,
Բիբարն ու աղն,
Ապրանքն ու մալն,
Սուփրեն ու շալն,
Վարն ու վաստակն,
Բողկն ու տակն,
Էշն ու ջորին,
Դարմանն ու գարին,
Կալն ու ջաղացն,
Ցորենն ու հացն,
Փետն ու ցանն,
Ամբարն ու հնձանն,
Եզն ու կովն,
Աղբյուրն ու նովն,
Հողն ու քարն,
Էծն ու ոչխարն,
Դուռն ու հայաթն,
Հիմն ու բունիաթն,
Այս նշանավս,
Սուրբ խաչիվս,
Աղաչեսցուք։
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)