Քո վառ տեսքով է կախարդված Լոռին,
Զարդերով զուգված, եղնի՛կ սարերի,
Սիրո կրակով մտար իմ հոգին,
Մեր զով հանդերի աննմա՛ն փերի։
Գերել ես հոգիս, նազելի՛ աղջիկ,
Լոռվա սեգ սարերի աննմա՛ն եղնիկ։
Զուլալ աղբյուրից ես ջուր եմ խմում,
Որ ասես սրտիդ խորքից է բխում,
Քո քնքուշ ձայնը հոգիս է լցվում,
Անուշ մուրազն ես իմ ջահել սրտում։
Գերել ես հոգիս, նազելի՛ աղջիկ,
Լոռվա սեգ սարերի աննմա՛ն եղնիկ։
Գուսան Սարգիսը իր երկրի ծոցում,
Իր սերն է գտել Լոռվա սարերում,
Քո փափագ սրտին գարուն է բերում,
Բուրմունքի նման մեր շեն աշխարհի։
Գերել ես հոգիս, նազելի՛ աղջիկ,
Լոռվա սեգ սարերի աննմա՛ն եղնիկ։