Նոր տարին եկավ,գարունը մոտ է,
Սեղանն է ժպտում, իմ յարն ինձ մոտ է,
Խինդս թաթախ նռան գինու մեջ,
Աչքս պահ խփեմ, իմ բախտն ինձ մոտ է:
Մրմունջն իմ սիրո,
Խենթ սրտիս առած `
Մառանը մտնեմ,
Հուր գավաթն առնեմ,
Ու մի կուշտ խմեմ,
Գինու հետ վառվեմ:
Նոր տարին եկավ իմ աստղն իր հետ,
Սրտերին մոտիկ իմ նոր տաղն իր հետ,
Հազար ծուխ կելնի սուրբ օջախներից,
Իմ սիրող հոգու աշխարհն իր հետ:
Նոր տարին եկավ հույսի թևերով,
Մասունք խրախճանք լույսի թևերով,
Աշխարհը խաղաղ հազար դար տեսնի
Մարգարե մտքի սրտի թելերով:
Նոր տարին եկավ` յարս կկանչի,
Սիրո ջերմությամբ սառույց կհալչի,
Աշոտիս ընկեր, ե՛կ գինովանանք,
Մեր կյանքից պակսեց` սիրտս կտանջվի:
Մրմունջն իմ սիրո
Խենթ սրտիս առած,
Մառանը մտնեմ,
Հուր գավաթն առնեմ,
Ու մի կուշտ խմեմ,
Գինու հետ վառվեմ