փակել փակել

Հավար Զուլո

Խոսք:
Երաժշտություն: Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)
Արևն ելավ կամար, կամար,
Զուլոն կապեց ոսկե քամար,
Ես կմեռնեմ թեզի համար.

	Հա՜վար, Զուլո, մադա՜թ, Զուլո,
	Բացվիր, բացվիր, բացվիր,
	Բացվիր, իմ վարդ Զուլո։

Արևն ընկավ ամուր բերդին,
Քո սերն ընկավ մեջ իմ սրտին,
Ես քեզ սիրեմ, թող ինձ քերթին.

	Հա՜վար, Զուլո, մադա՜թ, Զուլո,
	Բացվիր, բացվիր, բացվիր,
	Բացվիր, իմ վարդ Զուլո։

Դու դաշտ կուգաս հուլա-հուլա,
Կնմանես բամբկի քուլա,
Աչքս տեսավ, սիրտս կուլա.

	Հա՜վար, Զուլո, մադա՜թ, Զուլո,
	Բացվիր, բացվիր, բացվիր,
	Բացվիր, իմ վարդ Զուլո։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)