փակել փակել

Վայրի ծաղիկ

Խոսք: Լ․ Մանվելյան
Երաժշտություն: Ռոմանոս Մելիքյան
Գեղեցիկ, հոտավետ,
Դու ծաղիկ լեռնային,
Ո՞ւմ համար դու բուսար,
Ո՞ւմ համար ծաղկեցիր։

Ցրտերում մեծացար,
Անխնամ, մեն֊մենակ,
Մի լավ օր չտեսար,
Որբի պես տարագիր։

Ու անցավ կյանքն հավետ
Սգավոր, տխրագին,
Գեղեցիկ, հոտավետ,
Դու ծաղիկ լեռնային։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)