Ես էլ եմ սարի շնչով մեծացել,
Արահետներով յայլան բարձրացել,
Պարզկա գիշերին սարի բարձունքում,
Մորս կարոտն ա՜խ, պարզ լուսնից առել:
Մուրղուզա սարի հրեղեն եղնիկ,
Վեր ու վար կանես շաղիկը գլխիդ:
Քո հուր աչքերով հորթուկդ կաճի,
Կուզենամ սիրուն ձեր ցեղը աճի,
Վտանգի պահեր կյանքում չունենաք,
Ձեր զով արոտն ա՜խ, թող միշտ կանաչի:
Մուրղուզա սարի հրեղեն եղնիկ,
Երկնին կնայես աչքերով հեզիկ:
Ծաղկանց ծովերն են ձեր օրորանը,
Քարայր-քարափն էլ` ձեր ննջարանը,
Ձեր շաղոտ ճամփան թող փուշ չպատի,
Լոր ու հովիկն ա՜խ, ձեր բարեկամը:
Մուրղուզա սարի հրեղեն եղնիկ,
Աչքդ հորթուկիդ լռիկ ու մնջիկ:
Հ՜եյ, Մուրղուզա յայլա, միշտ դալար մնա,
Եղնիկը լանջիդ ապահով մնա,
Ասես ինձ ծանոթ կածանով ելավ,
Գուսան Աշոտն ա՜խ, խելքամաղ եղավ:
Մուրղուզա սարի հրեղեն եղնիկ,
Դու մեր սարերի զարդն ես գեղեցիկ: