փակել փակել

Իմ լավ իմ լավ

Խոսք: Գեղամ Սարյան
Երաժշտություն: Խաչատուր Ավետիսյան
Շրջում եմ ես տրտում
Քո պատկերն իմ սրտում,
Քո խոսքերն իմ մտքում,
Իմ լավ, իմ լավ։

Տես, գարուն է կրկին,
Ծաղկեց դաշտն ու այգին.
Այնտեղ է քո հոգին,
Իմ լավ, իմ լավ։

Ա՜խ, ո՞ւր ես արդյոք, ո՞ւր,
Դարձել եմ ես տխուր.
Ախ, իմ լավ, իմ լավ։

Ծաղկունքը դաշտերում
Քո բույրերն են բերում,
Քո համբույրն են բուրում,
Իմ լավ, իմ լավ։

Հովերը պարտեզում
Ծաղկանց հետ փսփսում,
Քո մասին են խոսում,
Իմ լավ, իմ լավ։

Ա՜խ, ո՞ւր ես արդյոք, ո՞ւր,
Դարձել եմ ես տխուր,
Ա՜խ, իմ լավ, իմ լավ։

Շրջում եմ ես տրտում,
Քո պատկերն իմ սրտում,
Քո խոսքերն իմ մտքում,
Իմ լավ, իմ լավ։

Քո խոսքերն իմ մտքում,
Իմ լավ, իմ լավ,
Իմ լավ, իմ լավ,
Իմ լավ, իմ լավ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)