Սիրում եմ քեզ, սիրում հավերժ,
Իմ հարազատ հայրենիք.
Երջանկության ակնաղբյուր ես,
Հզոր ամրոց անառիկ։
Քեզ եմ բերում կարոտն իմ վառ
Եվ սերն անբիծ իմ հոգու,
Որ դու մնաս հավերժ պայծառ,
Հավերժ հաղթող ու կանգուն։
Քաղցր մոր պես ու հարազատ
Գրկիդ մեջ ինձ սնեցիր,
Եվ ես արագ առա հասակ
Ինչպես կանաչ եղևնի։
Դու կոչեցիր խնդուն կյանքի,
Տվիր թռիչք, ւովիր թև,
Որ սերը մեր միշտ շողշողա
Ինչպես երկնի ջինջ արև։